Արտերիոսկլերոզ, զարկերակների պատերի հաստացումը, ամրացումը և էլաստիկության կորուստն է։ Այս պրոցեսը հանգեցնում է որոշ օրգանների և հյուսվածքների զարկերակների աստիճանական նեղացման, որը կարող է բերել կյանքին և առողջության վտանգ սպառնացող վիճակների որոնց նպաստում է աթերոսկլերոզը։ Աթերոսկլերոզը արտերիոսկլերոզի սպեցիֆիկ տարատեսակ է որը առաջանում է ճարպային մարմնիկների, խոլեստերոլի, և այլ նյութափոխանակության արգասիքների կուտակմամբ զարկերակների պատերի ինտիմայում և պատի հաստության մեջ։ Դրան կարող են նպաստել ծխելը, վատ սննդակարգը, բազմաթիվ գենետիկական գործոններ։ Աթերոսկլերոզը հանդիսանում է սրտանոթային հիվանդությունների և ինսուլտների առաջացման գլխավոր պատճառը բազմաթիվ գենետիկական և միջավայրային նպաստող գործոնների հետ միասին։ Գենետիկ-համաճարակային հետազոտությունները բացահայտել են ՍԱՀ-ի առաջացմանը նպաստող գենետիկ և ոչ-գենետիկ գործոնների զարմանալիորեն երկար ցուցակ։ Սակայն այդ նույն հետազոտությունները հաստատում են որ ժառանգական նախատրամադրվածությունը առաջնային դեր է խաղում այդ հիվանդությունների առաջացման համար։
Ախտորոշում
Հիվանդության ախտորոշումը անհատի մոտ ով կասկածվում է արտերիոսկլերոզով հիվանդ լինելու մեջ կարող է ներառել ընդհանուր զննում, արյան ընդհանուր քննություն, ԷԿԳ և այլն։
Բուժում
Բուժումը հիմնականում կանխարգելող միջոցների պրոֆիլակտիկ կիրառման մեջ է։ Դեղորայքային բուժումը հիմնակնում ցուցված է կանխարգելել հիվանդության զարգացումը սկզաբնական փուլերում; ինչպիսին օրինակ դեղորայք բարձր խոլեստերոլի դեմ, զարկերակային հիպերտենզիայի բուժում և հակաագրեգատային բուժում։ Ապրելակերպի փոփոխությունները նույնպես ցուցված են ինչպես օրինակ չափավոր ֆիզիկական ակտիվություն, հրաժարվելը ծխախոտից և օգտագործվող ալկոհոլի քանակի կարգավորում։
Կան վիրաբուժական բուժման բազնաթիվ եղանակներ
- Անգիոպլաստիկա և ստենտավորում։ Առաջին հերթին կատետրը անցկացվում է զարկերակի նեղացած հատված որից հետո կատետրի միջոցով անցկացվում է չփչված բալոնը որը հասնելով զարկերակի նեղացած հատվածին փչվում է լայնացնելով նեղացած հատվածը, այնուհետեև այդ հատվածում տեղադրվում է ստենտ հետագայում անոթի կրկնակի նեղացումը կանխելու նպատակով։
- Կորոնար անոթների շունտավորում։ Այս մեթոդի դեպքում վիրաբույժը նոր ճանապարհ է ստեղծում որի միջոցով արյունը մատակարարվում է սրտին, Վիրաբույժը հիվանդից վերցնում է առողջ երակ (սովորաբար վերջույթից) և տեղադրում է խցանման կամ անոթի նեղացման հատվածում ապահովելով սրտամկանի սնուցումը։
- Էնդարտերեկտոմիա։ Սա Ընդհանուր եղանակ է որի ընթացքում վիրաբույժը հեռացնում է թիթեղները որոնք նեղացնում կամ փակում են անոթի լուսանցքը։
- Թրոմբոլիտիկ թերապիա։ Այս բուժման եղանակը կիրառվում է ներանոթային թիթեղների լուծման համար կիրառելով թրոմբոլիտիկ դեղորայք։