Միզուղիների ինֆեկցիաներ (ՄՈՒԻ) որոնք ախտահարում են միզուղիները:
Ստորին միզուղիների ախտահարվումը կոչվում է միզապարկի ինֆեկցիա (ցիստիտ),
Վերին միզուղիները՝ երիկամների ինֆեկցիա (պիելոնեֆրիտ)։
Ստորին միզուղիների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են ցավը միզարձակության ժամանակ, հաճախակի միզարձակումը և միզարձակության զգացողությունը, չնայած միզապարկը դատարկ է ։
Երիկամների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են տենդը և ցավը, որոնց հաճախ միանում են ստորին միզուղիների ինֆեկցիաների ախտանիշները։ Հազվադեպ կարող է դիտվել արյունամիզություն։ Տարեցների և երեխաների մոտ կարող է ընթանալ անախտանիշ կամ ոչ սպեցիֆիկ։
Ինֆեկցիաների ամենահաճախակի պատճառը աղիքային ցուպիկն է, բայց կարղ են լինել նաև այլ բակտերիաներ և սնկեր։
Աղիքային ցուպիկը հանդիսանում է արտահիվանդանոցային ինֆեկցիայի 80-85% պատճառը, իսկ Staphylococcus saprophyticus 5-10%։ Հազվադեպ պատճառ են դառնում վիրուսները կամ սնկերըը։ Ներհիվանդանոցային ինֆեկցիաների մեծ մասի պատճառը մեզի կաթետերիզացիան է, իսկ միկրոօրգանիզմները որոնք բերում են ինֆեկցիայի հետևյալներն են՝ E. coli (27%), Klebsiella (11%), Pseudomonas (11%), Candida albicans (9%), and Enterococcus (7%)։
Chlamydia trachomatis և Mycoplasma genitalium ախտահարում են միզուղիները, բայց ոչ միզապարկը, այս վարակները կոչվում են ուրեթրիտ (միզուկաբորբ)։
Ախտորոշում
Հեշտ դեպքերում ախտորոշումը դրվում և նշանակվում է բուժում միայն ախտանիշների հիման վրա, առանց հետագա լաբորատոր հաստատման։ Բարդ դեպքերում լաբորատոր հետազոտությունը օգնում է հաստատել ախտորոշումը, մեզի մեջ հայտնաբերելով նիտրիտներ, լեյկոցիտներ կամ լեյկոցիտար էսթերազա։ Մեկ այլ հետազոտություն է մեզի մանրադիտակային հետազոտությունը, որով հայտնաբերվում են էրիթրոցիտներ, լեյկոցիտներ կամ մանրէներ։ Կատարում են նաև բակտերիաբանական հետազոտություն և հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում։
Բուժում
Հակաբիոտիկները հանդիսանում են հիմնական բուժման եղանակը։ Ֆենազոպիրիդինը երբեմն նշանակում են առաջին օրերին այրոցի զգացողությունը մեղմացնելու համար։ Այնուամենայնիվ այն խորհուրդ չի տրվում օգտագործել մեթհեմոգլոբուլինեմիայի առաջացման ռիսկի հետ կապված։ Ացետամինոֆենը (պարացետամոլ) կարող է օգտագործվել տենդի ժամանակ։