Բժշկական ծառայություններ

Մատուցվող ծառայությունների ցանկ

 

 

Գաստրոէնտերոլոգիան բժշկագիտության այն բնագավառն է, որն ուսումնասիրում է մարսողական տրակտի՝ բերան-ըմպան, կերակրափող, ստամոքս, աղիներ և մարսողական խոշոր գեղձերի՝ լյարդ, ենթաստամոքսային գեղձ, պաթոլոգիաների պատճառագիտությունը, ախտածնությունը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը։

 

 

  • «ՆԻԿՈՄԵԴ» ԲԿ-ում մեր մասնագետները ցանկացած խնդրի տալիս են ժամանակակից լուծում
  • Իրազեկում են պացիենտին հիվանդության վերաբերյալ բոլոր մանրամասներին
  • Անհրաժեշտության դեպքում կատարվում են ժամանակակից լաբորատոր և գործիքային հետազոտություններ
  • Կազմակերպվում է պացիենտի հետագա բուժում ամբուլատոր և ստացիոնար հիմունքներով

 

Ինչ գանգատների դեպքում դիմել գաստրոէնտերոլոգի

 

  • Ընդհանուր թուլություն
  • Վքնածություն, ծանրության զգացողություն
  • Սրտխառնոց, փսխում
  • Այրոց հետկրծոսկրային շրջանում
  • Գղտոց, դառը համ բերանում
  • Դիսկոմֆորտի զգացողություն որովայնի շրջանում
  • Ցավ էպիգաստրալ, աջ թուլակողային շրջանում
  • Լուծ, փորկապություն
  • Ախորժակի անկում, քաշի կորուստ
  • Կղանքում արյան, լորձի կամ թարախի առկայություն
  • Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնություն

«ՆԻԿՈՄԵԴ» բժշկական կենտրոնի  բժիշկ մասնագետները և հոգատար կլինիկական անձնակազմը իրականացնում է հիվանդների անհատականացված մոտեցում, որտեղ  Դուք կստանաք  առաջնակարգ բուժում և խնամք:

(+374) 11-557-778

Արեն Ներսիսյան

«Նիկոմեդ» ԲԿ կլինիկայի ղեկավար

Աշխեն Գարիկի Քեռյան

Գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ

Ռուզաննա Սաֆարյան

Գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ

“Վարակիչ հիվանդություններ”

Ինֆեկցիոն /վարակիչ/ հիվանդությունները առաջանում են մարդու օրգանիզմում այլածին միկրոօրգանիզմների ներթափանցման հետևանքով, որոնք հանդիսանում են հիվանդության հարուցիչ: Հարուցիչի ներթափանցմանը օրգանիզմը պատասխանում է պաշտպանական գործառույթների ակտիվացմամբ: Ներթափանցած վարակը ազդում է մարդու մարմնի բոլոր մակարդակների վրա՝ մաշկային, մոլեկուլյար, բջջային և այլն: Հիվանդությունը կարող է մարել և կրկին ի հայտ գալ (ընդհուպ մինչև մահացու ելք) այնքան ժամանակ, քանի դեռ վարակը առկա է մարմնի մեջ:

Լիակատար ապաքինման համար անհրաժեշտ է լիովին վերացնել մարդու մարմնում գոյություն ունեցող հարուցիչը:

Վարակիչ հիվանդությունների առանձնահատկությունները

Վարակիչ հիվանդությունների համար բնորոշ են հետևյալ նախանշանները՝

ջերմություն, նյարդային համակարգի վարակում տոկսիններով՝ ընդհուպ մինչև հոգեկան խանգարումներ, ինքնազգացողության վատթարացում, աղեստամոքսային համակարգի խնդիրներ և այլն:

Ինֆեկցիոն հիվանդությունների հիմնական տեսակները։

  1. Աղեստամոքսային վարակներ: Կեղտոտ ձեռքերի հիվանդություն, աղտոտված սննդի և ջրի օգտագործում:
  2. Շնչառական համակարգի վարակներ: Փոխանցվում են օդի միջոցով, տարածվում են օդակաթիլային ճանապարհով, վարակը ներթափանցում է շնչուղիների լորձաթաղանթի միջոցով:
  3. Արյան փոխանցվող վարակներ: Տարածվում են արնախում միջատների միջոցով:
  4. Արյան վարակներ՝ ստացված արյան փոխներարկման, ներարկումների և այլ միջոցներով:
  5. Մաշկային վարակներ: Փոխանցվում են շփման ճանապարհով՝ լորձաթաղանթի կամ մաշկի միջոցով:

(+374)98-559-557

ՀԱՍՄԻԿ ԼԵՎՈՆԻ ՂԱԶԻՆՅԱՆ

«ՆԻԿՈՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ

Velsof1-1

Լյարդաբանությունը բժշկագիտության այն բնագավառն է , որը ուսումնասիրում է  լյարդի, լեղուղիների տարբեր պաթոլգիաների   պատճառագիտությունը, ախտածնությունը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը։

Ինչ գանգատների դեպքում դիմել լյարդաբանի

  • Ընդհանուր թուլություն
  • Դիսկոմֆորտ կամ ցավ աջ թուլակողային շրջանում
  • Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնություն
  • Երբեմն մաշկի քոր, ցանավորում, պիգմենտավորում
  • Որովայնի շրջագծի չափերի մեծացում
  • Մեզի քանակի քչացում և գույնի մգացում
  • Այտուցներ ստորին վերջույթների շրջանում
  • Քաշի կորուստ
  • Դառը համի զգացողություն բերանում

ՀԱՍՄԻԿ ԼԵՎՈՆԻ ՂԱԶԻՆՅԱՆ

«ՆԻԿՈՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ

Արեն Ներսիսյան

«Նիկոմեդ» ԲԿ կլինիկայի ղեկավար

Աշխեն Գարիկի Քեռյան

Գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ

Ռուզաննա Սաֆարյան

Գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ

Ընդհանուր նկարագրություն

Ուլտրաձայնային հետազոտությունը՝ սոնոգրաֆիան ժամանակակից ոչ ինվազիվ հետազոտության մեթոդներից է, որն իրականացվում է ուլտրաձայնային ալիքներով: Այն լայնորեն կիրառվում է   տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ՝ որովայնի և հետորովայնամզային օրգանների, կոնքի օրգանների, սիրտ-անոթային համակարգի, վահանաձեւ գեղձի, ուղեղի, ինչպես նաև կիրառվում է գինեկոլոգիայում եւ մանկաբարձության մեջ, հենաշարժողական համակարգի խնդիրների ախտորոշման և ակնաբուժության մեջ:  Որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածքի և կոնքի օրգանների ՈՒՁՀ-ով հնարավոր է ախտորոշել  լյարդի, լեղապարկի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, միզապարկի, մակերիկամների, փոքր կոնքի օրգանների, ամորձու եւ աղիների հիվանդությունները

  • Առանց ուլտրաձայնային հետազոտությունների հնարավոր չէ պատկերացնել Ժամանակակից գինեկոլոգիան եւ մանկաբարձությունը:
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման ժամանակ ևս ուլտրաձայնային հետազոտությունը առաջնային մեթոդներից մեկն է:
  • Ուլտրաձայնային հետազոտությունը մեծ տեղեկատվություն է հաղորդում նաև հենաշարժողական համակարգի   փափուկ հյուսվածների հիվանդությունների ախտորոշման մեջ:

«ՆԻԿՈՄԵԴ» ԲԿ-ում  կատարվում է ուլտրաձայնային հետազոտման հետեվյալ ծառայությունները։

  • Որովայնի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա
  • Որովայնի օրգանների սոնոգրաֆիա
  • Փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա
  • Վահանագեղձի /հարվահանագեղձի/ սոնոգրաֆիա
  • Թքագեղձերի սոնոգրաֆիա
  • Ավշահանգույցների սոնոգրաֆիա
  • Պարանոցի օրգանների սոնոգրաֆիա
  • Կրծքագեղձի սոնոգրաֆիա
  • Կանացի փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա և ֆոլիկուլոմետրիա
  • Որովայնի,փոքր կոնքի օրգանների և վահանագեղձի (հարվահանագեղձի) համալիր սոնոգր.
  • Շագանակագեղձի և ամորձիների սոնոգրաֆիա
  • Ամորձիների սոնոգրաֆիա
  • Փափուկ   հյուսվածքներ և ենթամաշկային  գոյացությունների սոնոգրաֆիա
  • Նեյրոսոնոգրաֆիա (մինչև 1 տարեկան երեխաների)

   լրավճար` յուրաքանչյուր հաջորդ տեղակայման հետազոտման դեպքում

+37491492852, +37493414312

Յուրի Հովհաննիսյան

Ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ

  • Սրտաբանի խորհրդատվություն
  • Էնդոկրինոլոգի խորհրդատվություն
  • Հոգեբանի խորհրդատվություն

 

Խորհրդատվության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել

(+374) 11-557-778

Առաջարկվող ծառայություններ

Հետազոտություններ

Ճշգրիտ արդյունքներ

Բարձր ճշգրտությամբ

Հետևեք Ձեր առողջությանը Մեզ հետ միասին

Մենք մասնագիտացված ենք լյարդաբանության և աղեստամոքսաբանության ոլորտներում

«ՆԻԿՈՄԵԴ» բժշկական կենտրոնի նպատակ լյարդաբանության և աղեստամոքսաբանության զարգացումն է, որոնք համարվում են բժշկագիտության ամենակարևոր դաշտերից։

  • Լյարդաբանություն -ընդգրկում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են վրուսային հեպատիտները, որոնցից տարեկան մահացությունները աշխարհում միլիոնից ավելի են։ Հայաստանը համարվում է հեպատիտ Բ—ի եւ հեպատիտ Ց—ի առումով միջին տարածվածության գոտի։ Հայաստանի ազգաբնակչության 2 տոկոսն ունի քրոնիկ հեպատիտ Բ վիրուսակրություն և շուրջ 2-2,5  տոկոսը՝  քրոնիկ հեպատիտ Ց վիրուսակրություն»։ Վերջինս ներառում է նաև լյարդի տոքսիկ (ալկոհոլային և դեղորայքային), ախտահարումները, լյարդի իմունային ախտահարումները ինչպես նաև լյարդի ժառանգական հիվանդությունները, լյարդի ցիրոզները։
  • Աղեստամոքսաբանություն -ընդգրկում է կերակրափողի, ստամոքսի,  աղիների այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝
  1. Տարբեր պատճառագիտության էզոֆագիտներ
  2.  Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)
  3. Դիսֆագիա (կլման ակտի դժվարացում)
  4. Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն
  5. Հելիկոբակտեր պիլորի ինֆեկցիա
  6. Գաստրիտներ
  7. Ցելիակիա (գլյուտենային անտանելիություն)
  8. Կրոնի հիվանդություն
  9. Խոցային կոլիտ
  10. Միկրոսկոպիկ կոլիտ
  11. Գրգռված աղու համախտանիշ(ԳԱՀ)
  12.  Փորկապություն
  13. Լուծ
  14.  Մալաբսորբցիայի համախտանիշ (մարսման և նեծծման խանգարում)
  15.  Որոշ աղիքային ինֆեկցիաներ (օր՝ Clostridium difficile)

ԻՆՏԵԳՐԱՏԻՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

«ՆԻԿՈՄԵԴ» ԲԿ-ի մասնագետները  կօգնեն համակողմանի մոտեցում ցուցաբերել  և օպտիմալ լուծում տալ Ձեր խնդրին։

Համակողմանի մոտեցումը Ձեր առողջության գրավականն է։

Ցանկանու՞մ եք նշանակել այց:

Զանգահարեք «ՆԻԿՈՄԵԴ» բժշկական կենտրոն /+37411-557-778/ կամ ամրագրեք այց

Facebooktwitterinstagrammail
Փոխել լեզուն