Helicobacter Pylori վարակ
«ՆԻԿՈՄԵԴ» ԲԿ-ում այսուհետ իրականացվում է H. Pylori ուրեազային Շնչական թեստը C13 կամ C14 իզոտոպով։
Այն համարվում է ոչ ինվազիվ մեթոդներից լավագույնը՝ 95%-100% սպեցիֆիկությամբ և 96%-98% զգայունությամբ:
Անցկացվում է Առանց ցավի և անհարմարության՝ հետազոտության համար անհրաժեշտ է բերանով արտաշնչել հատուկ թեստի մեջ
Այն նախընտրելի ախտորոշիչ մեթոդ է նաև էռադիկացիոն բուժման էֆեկտիվությունը գնահատելու համար:
Pylori-ն մարդու պաթոգեն է՝ գրամ-բացասական մանրէ, որը փոխանցվում է մարդուց մարդուն՝ կենցաղ֊կոնտակտային ճանապարհով:
Այն բնակվում է մարդու ստամոքսի անտրալ շրջանում, և կարող է հանգեցնել քրոնիկական գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, ստամոքսի քաղցկեղի, MALT-լիմֆոմայի (լորձաթաղանթի հետ ասոցացված լիմֆոիդ հյուսվածքի)։
Աշխարհի բնակչության կեսից ավելին վարակված է այս մանրէով, վարակի տարածվածության ցուցանիշը բարձր է հատկապես Հարավային, Արևելյան Եվրոպայի, Ասիայի երկրներում։
Ըստ «Մաաստրիխտի/Ֆլորենցիայի» ուղեցույցի վերջին վերանայման` H. Pylori ասոցացված գաստրիտն համարվում է ինֆեկցիոն հիվանդություն՝ անկախ գանգատների և բարդությունների բացակայությունից, և հայտնաբերման դեպքում պահանջում է բուժում յուրաքանչյուր պարագայում։
Այսօր H. Pylori ախտորոշման մի քանի եղանակներ են առաջարկվում.
1․ Ինվազիվ՝ ստամոքսի բիոպսիայից ստացած նյութի հետազոտումը.
2․ Ոչ ինվազիվ՝
Ուշադրություն։ Հետազոտությունից առաջ ցանկալի է կատարել գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն։
Անհրաժեշտ նախապայմաններն են՝