Մրցանակի արժանացած ստենդային պրեզենտացիա։
Դասախոսող՝ Հասմիկ Լևոնի Ղազինյան
Ստենդային պրեզենտացիա
«ՆԻԿՈՄԵԴ» ԲԿ-ում այսուհետ իրականացվում է H. Pylori ուրեազային Շնչական թեստը 13C կամ 14C իզոտոպով։
Այն համարվում է ոչ ինվազիվ մեթոդներից լավագույնը՝ 95%սպեցիֆիկությամբ և 96% զգայունությամբ:
Անցկացվում է Առանց ցավի և անհարմարության՝ հետազոտության համար անհրաժեշտ է բերանով արտաշնչել հատուկ թեստի մեջ
Այն նախընտրելի ախտորոշիչ մեթոդ է նաև էռադիկացիոն բուժման էֆեկտիվությունը գնահատելու համար:
Pylori-ն մարդու պաթոգեն է՝ գրամ-բացասական մանրէ, որը փոխանցվում է մարդուց մարդուն՝ կենցաղ֊կոնտակտային ճանապարհով:
Այն բնակվում է մարդու ստամոքսի անտրալ շրջանում, և կարող է հանգեցնել քրոնիկական գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, ստամոքսի քաղցկեղի, MALT- լիմֆոմայի (լորձաթաղանթի հետ ասոցացված լիմֆոիդ հյուսվածքի)։
Աշխարհի բնակչության կեսից ավելին վարակված է այս մանրէով, վարակի տարածվածության ցուցանիշը բարձր է հատկապես Հարավային, Արևելյան Եվրոպայի, Ասիայի երկրներում։
Ըստ «Մաաստրիխտի/Ֆլորենցիայի» ուղեցույցի վերջին վերանայման` H. Pylori ասոցացված գաստրիտն համարվում է ինֆեկցիոն հիվանդություն՝ անկախ գանգատների և բարդությունների բացակայությունից, և հայտնաբերման դեպքում պահանջում է բուժում յուրաքանչյուր պարագայում։
Այսօր H. Pylori ախտորոշման մի քանի եղանակներ են առաջարկվում. 1․ Ինվազիվ՝ ստամոքսի բիոպսիայից ստացած նյութի հետազոտումը.
• արագ ուրեազային թեստի միջոցով 24 ժամվա ընթացքում
• հիստոլոգիական հետազոտում
• մանրէաբանական հետազոտության՝ ցանքս:
2․ Ոչ ինվազիվ՝
• ուրեազային Շնչական թեստը C13 կամ C14 իզոտոպով
• կղանքում անտիգենի որոշում
• արյան մեջ հակահելիկոբակտերային հակամարմինների որոշում
Ուշադրություն։ Հետազոտությունից առաջ ցանկալի է կատարել գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն։
Անհրաժեշտ նախապայմաններն են՝
• Նախորդող 4 շաբաթում անտիբիոտիկներ, բիսմուտի պրեպարատներ և 2 շաբաթում հակասեկրետոր դեղամիջոցներ չընդունելը
• Հետազոտությանը ներկայանալ առավոտյան քաղցած, առանց ատամները լվանալու, բացառել ծխախոտի, մաստակի կիրառումը
• Հետազոտությունից առաջ սնունդ ընդունել առնվազն 6 ժամ առաջ
Միջոցառումը նվիրված էր արդիական կարևոր խնդրի՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությանը (լյարդի մետաբոլիկ ասոցացված ճարպային հիվանդություն ԼՈԱՃՀ/ԼՄԱՃՀ (NAFLD/MAFLD)՝ 21րդ դարի ոչ վարակիչ համաճարակներից մեկին:
Ներկայում աշխարհի ազգաբնակչության 25-30 տոկոսն արդեն տառապում է այս հիվանդւթյամբ, բայց դեռևս չկա սպեցիֆիկ բուժում: Հուսանք, որ նմանատիպ հարթակների ստեղծումը և միջազգային փորձագետների ընդհանուր քննարկումները կնպաստեն խնդրի լուծմանը:
Գիտաժողովի մասնակցում էին 500-ից ավելի բժիշկներ` մեր երկրի լյարդաբան-բժիշկները, տարբեր մասնագետներ, հյուրեր` 22 երկրի հայտնի բժշկական կենտրոններից, որոնք արդեն մեծ ներդրում ունեն լյարդաբանության ոլորտում: Զեկույցներով հանդես եկան 22 միջազգային և մեր հայրենակիցներից` 20 բանախոս, ովքեր կիսվեցին իրենց առաջատար փորձով ու հմտություններով:
Բացման խոսքով հանդես եկավ «Նիկոմեդ» ԲԿ-ի տնօրեն, Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը:
«Հայկական լյարդաբանական ասոցիացիան ստեղծվել է 2007 թվականին, և այս տարի նշելու ենք 15-ամյակը: Լյարդաբանական ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակը մեր երկրում լյարդաբանության զարգացումն է, շարունակական կրթական գործունեության խթանումը, բոլոր շահառու կառույցների հետ համագործակցությունը երկրի ներսում և արտերկրում:
Այս գործունեության մեջ կարևոր է նաև միջոցառումների կազմակերպումը. 15 տարիների ընթացքում ասոցիացիան կազմակերպել է 6 միջազգային գիտաժողով, որոնցից 2-ն անդրկովկասյան`Թբիլիսիում:
Կարևորված էր նաև Լյարդի հիվանդությունների հետազոտությունների ասիական միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովը` մեր երկրում:
Միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ սա թվով երկրորդ միջազգային գիտաժողովն է:
Այս գիտաժողովը նվիրված էր լյարդի ոչ վարակիչ համաճարակին, այսինքն, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությանը, ինչը բավականին լուրջ խնդիր է՝ տնտեսական, առողջական ծանր բեռով և խիստ տարածվածությամբ:
Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր ( World Hepatitis Day), որը նշվում է հուլիսի 28-ին Հեպատիտի դեմ պայքարի միջազգային շարժման նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Հիմնական առաքելությունը վիրուսային հեպատիտների դեմ պայքարն է և ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
Նիկոմեդ ԲԿ կազմակերպում է բաց դռների օր և անվճար խորհրդատվություն։
2018 թվականից հունիսի 12-ը համարվում է Լյարդի ոչ ալկոհոլային-ճարպային հիվանդության միջազգային օր։
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն իր բազմաթիվ կլինիկական ձևերով համարվում է 21-րդ դարի էպիդեմիա:
Հիվանդությունը համարվում է լուրջ մարտահրավեր ամբողջ աշխարհում, ներառյալ Հայասստանի Հանրապետությունում։
Աշխարհի բնակչության 25-30 տոկոսը տառապում են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություններից: Ցավալին այն է, որ երեխաների մոտ ևս այն տարածված է։ Հայաստանը և ընդհանրապես տարածաշրջանի երկրներն այս դեպքում ևս գտնվում են առաջատար դիրքերում:
Լյարդի ճարպակալման առավել տարածված ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը: Հիվանդությունն առավել հաճախակի հանդիպում է 45 տարեկանից հետո:
Լյարդը ճարպակալված է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5 տոկոսից ավելին կազմում է ճարպը: Ռիսկի գործոներն են ոչ ֆիզիկական ակտիվությունը, սխալ սնվելը:Մարդը պետք է օրական մի քանի անգամ սնվի, մինչդեռ շատերը ուտում են օրը մեկ անգամ, ընդ որում՝ ուշ երեկոյան: Օրական 30 գրամ ալկոհոլի օգտագործումը ևս կարող է ճարպակալման հանգեցնի
Լյարդի ճարպակալումից խուսափելու համար խորհուրդ են տալիս օրական սնվել 3-4 անգամ, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, հարկավոր է խուսափել նաև ճարպոտ ու քաղցր սննդամթերքից և հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով:
Նիկոմեդ ԲԿ-ի ծառայությունը կայանում է մշտական իրազեկությունը։