«ՆԻԿՈՄԵԴ» բժշկական կենտրոնը ամենօրյա աշխատանքի արդյունքում ձգտում է հասնել կամ նույնիսկ գերազանցել իր առջև դրված նպատակակետը ՝ դառնալու առաջատար առողջապահական կենտրոն: Մենք իրականացնում ենք հիվանդների խնամք ամենաբարձր մակարդակով, արդի մեթոդներով։
«ՆԻԿՈՄԵԴ» բժշկական կենտրոնի հիվանդների հանդեպ այս հանձնառությունը կրում են մեր աշխատակիցները, աջակցող աշխատանքային միջավայրով, ինչպես նաև այն հնարավորություններով, որոնք մենք առաջարկում ենք վերապատրաստման և առաջխաղացման համար:
Որպես «ՆԻԿՈՄԵԴ» բժշկական կենտրոնի ապագա աշխատակից․
- Հիվանդների հանդեպ լինել համբերատար, բարեհամբյուր և ողջամիտ
- Օժանդակել կազմակերպչական աշխատանքներին,
- Պահպանել աշխատանքային անվտանգության ապահովման պահանջները․
- Ծանոթանալ ներքին իրավական ակտերին և պահպանել դրանք.
- Առանց թույլտվության որևէ երրորդ կողմի չբացահայտել ծառայողական պարտականությունների ընթացքում հայտնի դարձած՝ դասակարգված կամ ծառայողական օգտագործման համար նախատեսված, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկություն և չօգտագործել այլ միջավայրում։
Բժշկական կենտրոնում այս պահին աշխատատեղեր չկան։ Այնուամենայնիվ, մենք միշտ շահագրգռված ենք մասնագետների ներգրավմանը մեր կենտրոնում և պատրաստ ենք դիտարկել բոլոր հետաքրքիր առաջարկները: Դուք կարող եք ուղարկել ռեզյումե կոնտակտային տվյալներով մեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ «Աշխատանքային հայտ» նշումով։