«Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը 21-րդ դարի ոչ վարակիչ համաճարակ»
2022 թ. հոկտեմբերի 06-08-ը Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «ԼՈԱՃ/ՈԱՍՀ XXI դարի ոչ վարակիչ համաճարակ» APASL թեմատիկ գիտաժողովը: Միջոցառումը նվիրված էր արդիական կարևոր խնդրի՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությանը (լյարդի մետաբոլիկ ասոցացված ճարպային հիվանդություն ԼՈԱՃՀ/ԼՄԱՃՀ (NAFLD/MAFLD)՝ 21րդ դարի ոչ վարակիչ համաճարակներից մեկին: Ներկայում աշխարհի ազգաբնակչության 25-30 տոկոսն արդեն տառապում է այս հիվանդւթյամբ, բայց դեռևս չկա սպեցիֆիկ բուժում: Հուսանք, որ նմանատիպ հարթակների ստեղծումը և միջազգային փորձագետների ընդհանուր քննարկումները կնպաստեն խնդրի լուծմանը: Գիտաժողովի մասնակցում էին 500-ից ավելի բժիշկներ մեր երկրի լյարդաբան-բժիշկները, տարբեր մասնագետներ, հյուրեր 22 երկրի հայտնի բժշկական կենտրոններից, որոնք արդեն մեծ ներդրում ունեն լյարդաբանության ոլորտում: Զեկույցներով հանդես եկան 22 միջազգային և մեր հայրենակիցներից` 20 բանախոս, ովքեր կիսվեցին իրենց առաջատար փորձով ու հմտություններով:
Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր ( World Hepatitis Day), որը նշվում է հուլիսի 28-ին Հեպատիտի դեմ պայքարի միջազգային շարժման նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Հիմնական առաքելությունը վիրուսային հեպատիտների դեմ պայքարն է և ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը։