Ձեռքը միշտ զարկերակին
Հայաստանում 2021թ․ դեկտեմբերին կայացավ գաստրոէնտերոլոգիական միջազգային գիտաժողովների նորություններին նվիրված գիտաժողովը։ Քննարկվեցին ոլորտում առկա վերջին նորությունները։
Հելիկոբակտեր պիլորի և ստամոքս թեմայից նորությունները ներկայացրեց «ՆԻԿՈՄԵԴ» բժշկական կենտրոնի աղեստամոքսաբան Ռուզաննա Սաֆարյանը։
Դրանցից ուշագրավ են
Կղանքային անտիգենի որոշումը ունի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն H.Pylori և ախտորոշման, և էռադիկացիայի էֆեկտիվությունը գնահատելու տեսանկյունից: Այն համարվում է այլընտրանք, եթե հնարավոր չէ իրականացնել ուրեազային շնչառական թեստը։
Դիսպեպսիայի 5-10%ը բաժին է ընկնում հելիկոբակտեր պիլորիին (առաջարկվող տերմիններն են ՝H.Pylori ասոցացված դիսպեպսիաH.Pylori դրական ֆունկցիոնալ դիսպեպսիա)։
Հելիկոբակտեր պիլորին ունի ազդեցություն քաղցկեղի իմունոթերապիայի վրա։
Փորձերը ցույց են տվել, որ այս միկրոբով վարակված մկները քիչ զգայուն են իմունոթորապիայի նկատմամբ, բացի այդ էռադիկացիան (միկրոբի վերացումը) չի վերականգնում իմունոթերապիայի նկատմամբ պատասխանը։
Բացի հելիկոբակտեր պիլորիից կան շատ բակտերաներ, որոնք ունեն ուրեազային ակտիվություն
Հելիկոբակտեր պիլորին ստամոքսի միկրոֆլորայի գերակշռող մաս չի կազմում։
Պենիցիլինից ալերգիայի դեպքում քննարկվել է այլընտրանքային բուժումը։