Հեպատիտը հիվանդություն է, որն ընթանում է լյարդի ախտահարմամբ և բորբոքմամբ։
եպատիտը խաթարում է լյարդի նորմալ գործունեությունը, այդ թվում՝ սպիտակուցների արտադրությունը և ոչ պետքական արգասիքներից արյան մաքրումը։ Հեպատիտները սովորաբար, բայց ոչ միշտ, պատճառվում են վիրուսային վարակով։
Հեպատիտի տեսակները
Կան հեպատիտների տարբեր տեսակներ, որոնք կարող են ստանալ սկսած մեղմից մինչև շատ ծանր ընթացք։
Վիրուսային հեպատիտների 5 հիմնական տեսակներն են՝
- հեպատիտ Ա՝ հիվանդություն, որը տևում է մի քանի շաբաթից մինչև վեց ամիս
- հեպատիտ Բ՝ վարակային լուրջ հիվանդություն, որը կարող է բերել լյարդի վնասման
- հեպատիտ Ց՝ հիվանդություն, որը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկ ընթացքով, սակայն կարող է հեշտությամբ բուժել
- հեպատիտ Դ՝ հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը հայտնաբերվում է միայն հեպատիտ Բ-ով վարակված մարդկանց մոտ
- հեպատիտ Ե՝ կարճատև ընթացքով հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը հղի կանանց մոտ կարող է ստանալ սուր ընթացք։
Կան նաև հեպատիտի ոչ վարակային տեսակներ, այդ թվում՝
- աուտոիմուն հեպատիտ
- ալկոհոլային հեպատիտ։
Ընդ որում, հեպատիտի մեկ տեսակն ունենալը բնավ չի նշանակում, որ կարող եք վարակվել կամ հիվանդանալ մյուս տեսակով։
Հեպատիտի ախտանիշները
Հեպատիտի տեսակից կախված ձեզ մոտ կարող են դրսևորվել հետևյալ ախտանիշները՝
- մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ)
- ընդհանուր թուլություն և հոգնածություն
- սրտխառնոց և ախորժակի կորուստ
- որովայնի ցավեր
- հոդացավեր
- մարմնի ջերմության բարձրացում
- կղանքի գունազրկում (կղանքը դառնում է կավե գույն)
- մեզի մգեցում։
Նկատի ունեցեք, որ դուք կարող եք նաև ունենալ հեպատիտ և չիմանալ այդ մասին, քանի որ երբեմն այն կարող է սկսվել և ընթանալ առանց որևէ գանգատների ու արտաքին նշանների։
Որո՞նք են հեպատիտի պատճառները
Հեպատիտ Ա վարակը տարածվում է այս հիվանդությամբ մարդու հետ ուղղակի շփվելիս կամ վարակված մարդու կղանքով աղտոտված սննդամթերքներ, հեղուկներ, ջուր և ըմպելիքներ ընդունելիս։
Հեպատիտ Բ-ն տարածվում է վարակված մարդու օրգանիզմի հեղուկների հետ շփվելիս (օրինակ՝ արյուն, քրտինք, թուք կամ սերմնահեղուկ)։ Դուք կարող եք ունենալ կամ կրել հեպատիտ B՝ առանց իմանալու այդ մասին։
Հեպատիտ Ց-ն սովորաբար փոխանցվում է արյան միջոցով, օրինակ՝ ներարկային թմրամիջոցները համատեղ օգտագործելիս կամ հղի մորից՝ իր երեխային։
Հեպատիտի ախտորոշումը
Բժիշկը կզրուցի ձեզ հետ և կզննի ձեզ՝ հայտնաբերելու հեպատիտի նշանները։ Հեպատիտներ A, B և C-ն կարող են հաստատվել արյան հետազոտությամբ։
Զրուցեք նաև ձեր բժշկի հետ, եթե ցանկանում եք ճանապարհորդել մեկ այլ երկիր, որտեղ ըստ ձեզ կարող եք վարակվել աղտոտված սննդամթերքներով կամ ջրով։