Էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) շատ պարզ, անցավ և անվնաս հետազոտություն է, որի նպատակը ձեր սրտի էլեկտրական ակտիվության գրանցումն է։
ԷՍԳ-ի անհրաժեշտությունը ծագում է, երբ ունեք կրծքավանդակային ցավեր, սրտխփոց և ընհանուր առմամբ, բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ընդհանուր պատկերացում կազմել ձեր սրտի գործունեության մասին։
ԷՍԳ-ն մտնում է նաև ընդհանուր կանխարգելիչ հետազոտությունների մեջ, որը ցույց տալ, թե արդյոք դուք՝
- ունեք կամ ունեցել եք սրտամկանի ինֆարկտ
- ունեք սրտամկանի պատի հաստացում կամ լայնացում
- ունեք սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ (առիթմիաներ)
- ունեք սրտի պատերի բորբոքում
- ունեք սրտի ոչ նորմալ հաղորդիչ (էլեկտրական) ուղիներ։
ԷՍԳ-ն ձեր սրտի էլեկտրական ակտիվության պատկերումն է ժապավենի վրա կամ սարքի էկրանին։ Այն լիարժեք անվտանգ հետազոտություն է և չկա էլեկտրահարվելու որևէ վտանգ։
Մինչև ԷՍԳ-ն, ձեզ գուցե առաջարկեն սափրել ձեր մարմնի այն մասերի մազածածկույթը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրոդները (գրանցող մակերեսներ)։ Կանանց կառաջարկեն նաև հանել կրծկալը, քանի որ էեկտրոդներ պետք է հպվեն նաև կրծքի, այդ թվում՝ ձախ կրծքագեղձի մաշկին։
ԷՍԳ-ի ժամանակ էլեկտրոդները տեղադրվում են ձեր ձեռքերի, ոտքերի և կրծքավանդակի մաշկին: Էլեկտրոդները լարերով միացվում են ԷՍԳ սարքին։